Հայկական ստարտափները 2023թ. առաջին եռամսյակում ընդհանուր առմամբ ներգրավել են ավելի քան 47 մլն դոլար ներդրում։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Himnark-ի համահիմնադիր և տնօրեն, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ձեռնարկատիրական ծրագրերի ղեկավար Ռուբեն Օսիպյանը։

Այսպիսով՝

  1. Fastex-ը ներգրավել է $23,2 մլն Fasttoken-ի (FTN) մասնավոր և հանրային վաճառքի միջոցով:
  2. Brative-ը ներգրավել է $20,5 մլն B Series ներդրում։
  3. Prelauch-ը ներգրավել է $1,5 մլն սաղմնային ներդրում Big Story VC-ից, Formula VC-ից, Granatus Ventures-ից և BANA-ից:
  4. Modicus Prime-ը նախասաղմնային փուլում $1,1 մլն ներդրում է ստացել SmartGate VC-ից, Techstars-ից և այլ ռազմավարական ներդրողներից:
  5. ViralMango-ն ստացել է 250 հազար դոլարի ֆինանսավորում BigStory VC-ից:
  6. Docus-ը ստացել է 250 հազար դոլարի ֆինանսավորում Triple S Ventures-ից:
  7. Denovo Sciences-ը ստացել է 100 հազար դոլարի ֆինանսավորում Triple S Ventures-ից:
  8. PopUp School-ը ստացել է հրեշտակների ֆինանսավորում STAN-ից։
  9. Endometrics-ը ներդրում է ներգրավել Granatus Ventures-ից։
  10. Zero Sistems-ը ֆինանսավորում է ստացել Thomson Reuters Venture Fund-ից։