Meta-ն գործարկել է վճարովի նույնականացում Facebook-ի և Instagram-ի համար
Meta-ն ԱՄՆ-ում Facebook և Instagram սոցիալական ցանցերի համար գործարկել է վճարովի նույնականացում՝ Meta Verified։
Ծառայության արժեքը ամսական $12 է, բայց App Store-ի և Google Play-ի միջոցով վճարելու դեպքում գինը բարձրանում է մինչև $15, քանի որ հաշվի է առնվում նաև կայքի միջնորդավճարը։
Նույնականացումը հաստատող կապույտ նշանի հետ մեկտեղ օգտատերերը կստանան եզակի կպչուններ (sticker) Stories-ի և Reels-ի համար:
Այնուամենայնիվ, բաժանորդագրություն ստանալու համար կան մի շարք պայմաններ.
- Օգտատերը պետք է լինի առնվազն 18 տարեկան
- Պետք է ուղարկի անձը հաստատող փաստաթղթի լուսանկար
- Օգտահաշիվը պետք է ակտիվ լինի և միացված լինի երկգործոնային նույնականացումը:
- Նույնականացումն անցնելուց հետո օգտատերը չի կարողանա փոխել պրոֆիլի անունը, ծննդյան ամսաթիվը և լուսանկարն առանց վերահաստատման:
Ի տարբերություն Twitter-ի՝ օգտատերերն, ովքեր արդեն ստացել են կապույտ նշանը, այն չեն կորցնի նույնիսկ եթե չբաժանորդագրվեն:
Դեռ փետրվարին Մարկ Ցուկերբերգը հայտնել էր, որ Meta Verified գործառույթը հասանելի կլինի Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, որից հետո նաև ամբողջ աշխարհում։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում