Ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացած քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՀ ԱՆ
Ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացած քաղաքացիներին ցուցաբերվել է առաջին օգնություն, և նրանք այս պահի դրությամբ գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ռուս խաղաղապահները փորձել են ՀՀ Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոամտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Ռուս խաղաղապահները ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիները (կանայք) տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Մյուս քաղաքացիական անձինք՝ թվով 23 հոգի, հետ վերադարձել են Գորիս։