Բրազիլիայի շուրջ 13 նահանգներում սպառողների գրեթե քառորդ մասը էլեկտրականությունից զրկվել է խափանման հետևանքով։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը:

Խնդիրը վերաբերել է սպառողների 22,5 տոկոսին: Երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում էլեկտրամատակարարման համակարգրերը մատակարարման աղբյուրներից անջատվել են: Ամենաշատը տուժել են Ռիո Գրանդե դու Նորտե, Պարաիբա և Մարանյան նահանգները, որտեղ քաղաքների մեծ մասն արդեն մի քանի ժամ հոսանքազրկված են:

Աշխատանքը դադարեցրել է հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն և տրամվայները, ինչը քաղաքացիների շրջանում անկարգությունների է հանգեցրել: Երկրի էներգետիկայի նախարար Ֆերնանդու Կոելյո Ֆիլյոյի տեղեկացմամբ՝ անջատման պատճառը Պարա նահանգում Բելու Մոնտի հիդրոէլեկտրակայանի խափանումն է: