Արամ Հակոբյանը «Titled Tuesday» առցանց մրցաշարում 11 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և կիսել 1-3-րդ հորիզոնականները: Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ լրացուցիչ ցուցանիշներով Արամը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Մրցանակային եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝

- Դմիտրի Անդրեյկին՝ 9.5 միավոր
- Յան Քշիշտոֆ Դուդա՝ 9.5 միավոր
- Արամ Հակոբյան՝ 9.5 միավոր։