Լեհական արտադրության ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարքն ընկել է Զապորոժիեի ատոմակայանի անմիջական հարևանությամբ: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է ԱԷԿ-ի անվտանգությունն ապահովող Ռուսաստանի Զինված ուժերի ստորաբաժանման հրամանատարը:

Ուկրաինական ռեժիմը Լեհաստանում արտադրված անօդաչու թռչող սարքով հարձակվել է էլեկտրակայանի վրա՝ չնայած կայանում ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների ներկայությանը։ Սարքի քաշը կազմել է ավելի քան երկու կիլոգրամ։ ԱԹՍ-ի բեկորների գտնվելու վայրը կարող է վկայել այն մասին, որ հարձակման թիրախը եղել է ԶԱԷԿ-ի ենթակառուցվածքը։ ԱԹՍ-ի ընկնելու պատճառները մասնագետները պարզում են»,- ընդգծել են զինվորականը։

Մարտի 29-ին ԶԱԷԿ է այցելել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Նա «Ռոսէներգոատոմի» գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաայի հետ շրջել է կայանի տարածքում։ Կարչաայի խոսքով՝ Գրոսսին համոզվել է, որ ԶԱԷԿ-ում երբեք հարձակողական սպառազինություն չի եղել և չի լինի: