Իջևան և Վրաստանի Ռուսթավի քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Վրաստան կատարած այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Վրաստանի Ռուսթավի քաղաք: Հայկական պատվիրակության կազմում էր նաև Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։
ՏԿԵ նախարարությունից հայտնել են, որ Ռուսթավիում նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Քվեմո Քարթլիում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Գիորգի Դոխտուրիշվիլիի և Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Իջևան և Ռուսթավի քաղաքների միջև համագործակցության համար առկա հնարավորություններին, գրում է news.am-ը։
Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության Իջևան համայնքի և Վրաստանի Ռուսթավի քաղաքի միջև համագործակցության հուշագիր։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում