Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն մայիսի 1-հուլիսի 7
Կառավարության որոշմամբ՝ հայտարարվեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023թ-ի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության համապատասխան որոշումը ներառված էր Կառավարության հերթական նիստի օրակարգում։
Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 2715 քաղաքացի, որոնցից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում