BANA Angels-ը` WEB3 Armenia հիմնադրամի հետ համատեղ ապրիլի 13-ին կազմակերպում է «Web3 ստարտափի կառուցում Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով #TalkАround:

Միջոցառման նպատակն է անդրադառնալ մեր օրերում Web3 ստարտափների առջև ծառացած մարտահրավերներին, դրանք հաղթահարելու միջոցներին, Web3 նախագծերի և ոլորտի մասնագետների խնդիրներին, ինչպես նաև ընդգծել Web3 կրթության, համայնքային գործունեության և ցանցի կարևորությունը:

Web3 Earth & Web3 Texas-ի հիմնադիր Նիկ Ջեյմսը TalkAround-ի առաջին մասում հանդես կգա առցանց հիմնական ելույթով, ինչից հետո WEB3 Armenia հիմնադրամի ներկայացուցիչների հետ կանցկացվի «Web3 ստարտափի կառուցում Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով պանելային քննարկում։

Միջոցառման մոդերատորը CyberHUB-AM-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանն է։ Քննարկմանը կմասնակցեն Fastex-ի PR & Communications բաժնի ղեկավար Անահիտ Համբարձումյանը, Fastex-ի գլխավոր իրավաբան Վարդան Խաչատրյանը և Blockstars-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Արտյոմ Հարությունյանը։

Միջոցառման լեզուն անգլերենն է։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։