Ստեփանակերտում մի խումբ կանայք երթով շարժվել են դեպի Շոշ-Շուշի ճամփաբաժան, որն արգելափակված է ադրբեջանցիների կողմից։

Նրանք ունեն պաստառներ հայերեն, ռուսերեն և անգլերեն գրություններով՝ «Արցախի ինքնորոշումը միակ այլընտրանքն է», «Մենք չենք հանձնվում», «Կանգնեցրեք չարը», «Ապահովեք մեր կյանքի իրավունքը»։

«1988թ-ին մենք մեր դիրքորոշումն ասել ենք, այսօր մենք այն վերահաստատում ենք»,- ասում են երթի մասնակից կանայք։

Արցախցի կանայք դիմեցին քաղաքակիրթ աշխարհին՝ «ապահովեք մեր և մեր երեխաների անվտանգությունը, ապահովեք մեր կյանքի իրավունքը, զսպեք բռնապետ Ալիևին»։

Երթի ընթացքում հնչեց Արցախի Հանրապետության հիմնը։ Կանանց ուղեկցող ոստիկանները պատվի առան։