Իրանի հարավում Հորմոզգան նահանգում տեղի է ունեցել 5,0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):

Երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված է Բենդեր Աբաս քաղաքից 51 կմ հյուսիս-արևելք, որը Պարսից ծոցի ափին է: Օջախը գտնվում է 10 կմ խորությամբ:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում: