Մետրոյի գնացքը փչացել է՝ անցնելով մի գծանի-երկկողմանի երթևեկության
Այսօր ժամը 14։20-ի սահմաններում Մետրոպոլիենի Գարեգենին Նժդեհի կայարանում Կենտրոնից եկած գնացքներից մեկը փչացել է, ինչի հետևանքով խաթարվել է բնականոն աշխատանքը։ Երևանի բնակիչներն ու հյուրերը երկար սպասել են, որպեսզի խնդիրը լուծվի։
Կենտրոնից եկած մեկ այլ գնացքով նրանք տեղափոխվել են մոտակա Գործարանային կայարան, ապա մեկ ուրիշ գնացքով շարունակել են ճանապարհը։
Մետրոպոլիտենից հայտնել են, որ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում։ Ժամը 14։48-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության, գրում է «Պանորամա»-ն։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում