Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականները վանդալիզմի գործողություն են կատարել Որոտնավանքի եկեղեցում։

Համացնցում տարածվող տեսանյութում երևում է, որ նրանք պատռել են եկեղեցու պատին փակցված Գրիգոր Տաթևացու նկարը։

Նշենք, որ Որոտնավանքը միջնադարյան վանական համալիր Հայաստանի Սյունիքի մարզում։ Գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք, Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա։ Հիմնադրվել է 1000 թվականին Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից։