Ապրիլի 11-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ որ հրդեհ է բռնկվել Երևան Իսրաելյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսրայելյան փողոցի թիվ 43 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:42-ին, մարվել` 07:50-ին: Այրվել են «Volkswagen ID 4» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ․ Ս․) կողային հատվածը՝ մասամբ, էլեկտրական մալուխ և երկու ներքնակ։