Մարտի 21-ին Վրաստանի 50 քաղաքացիներ՝ անայցագիր ռեժիմի պայմանների խախտման պատճառով արտաքսվել են Գերմանիայից: Գերմանացի իրավապահները առաջիկայում պատրաստվում են արտաքսել Վրաստանի ևս մի քանի քաղաքացիների:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Գերմանիայից Վրաստան հայրենադարձության շրջանակներում նույն պատճառներով արտաքսվել էր Վրաստանի 65 քաղաքացի: Իսկ անցած շաբաթ հանրապետության 15 քաղաքացիներ արտաքսվել էին Ավստրիայից:

Փետրվարին Գերմանիայի Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի կառավարությունը պահանջել էր դադարեցնել ԵՄ-ի և Վրաստանի միջև անայցագիր ռեժիմի գործողությունը, որը սահմանվել է մեկ տարի առաջ: