Ենոքավանում շչակ է գործարկվելու
Ապրիլի 12-ին Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ի սահմաններում գործարկվելու է էլեկտրական շչակ։
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում