Այսօրվա դրությամբ Հայաստանի ջրամբարների լցվածությունը 39% է` անցած տարվա 58%-ի փոխարեն: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Փոխանցում է 168.am-ը։

«Ոռոգման սեզոնի սկզբին պետք է ամբողջությամբ պատրաստ լինենք ոռոգման ջրամատակարարում ապահովելու։ Մտահոգություն ունենք, դրա համար միջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի ոռոգման սեզոնին մտահոգությունները հնարավորինս նվազագույնի հասցնենք»,- ասաց Ա. Հարությունյանը:

Բավարար քանակով ոռոգման ջուր ապահովելու նպատակով վերականգնվելու են խորքային հորերը, փորվելու են նորերը, տեղադրվելու են պոմպեր: