Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները դաշտային ելքի շրջանակներում Փամբակի զորափորձարանում լեռնային խոչընդոտներ են հաղթահարում ալպինիստական հանդերձանքի օգտագործմամբ: Այս մասին հայտնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, փոխանցում է «Արմենպրես»-ը։

Լեռնային ուսուցման գծով հրահանգիչները հետախույզներին սովորեցնում են ինքնուրույն և ստորաբաժանումների կազմում հանդերձանքով և սպառազինությամբ ժայռոտ տեղամասերի, կիրճերի և ջրային արգելքների հաղթահարման, ինչպես նաև առաջին բուժօգնությունը ցուցաբերելու և անվտանգության պահանջները կատարելու պրակտիկան:

Հետախուզական ստորաբաժանումների ուսուցման պարապմունքներին մասնակցում են 300-ից ավելի զինծառայողներ, գործի Է դրված շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի համալիրներ: