Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը որոշել է հաջորդ մրցաշրջանից կունենա կանանց պրոֆեսիոնալ թիմ, և կմասնակցի կանանց Սուպերլիգային։

Մինչև հիմա «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմյեր լիգայի միակ ակումբն է, որը չունի կանանց թիմ։

Մանչեսթերցիներն արդեն իսկ Անգլիայի ֆուտբալյին ասոցիացիային հայտ են ներկայացրել կանանց Սուպերլիգային մասնակցելու համար։ Հավանական է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կանանց թիմն իրավունք կստանա մասնակցել Սուպերլիգայի երկրորդ դիվիզիոնին։