Աշխարհահռչակ թավջութակահար HAUSER-ը (Ստեփան Հաուսեր) հունիսի 17-ին ելույթ կունենա Երևանում։ Երաժիշտի մենահամերգը կկայանա «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում։

Նշենք, որ լինելով աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթների հաղթող՝ խորվաթ թավջութակահար HAUSER-ը համագործակցել է բազմաթիվ լեգենդների հետ, այդ թվում՝ U2-ի, Էլթոն Ջոնի, Անդրեա Բոչելիի, Red Hot Chili Peppers-ի, Ջորջ Մայքլի և Aerosmith-ի Սթիվեն Թայլերի հետ։

«ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում 2022թ-ին Երևանում ելույթ է ունեցել Զազը, 50 Cent-ն ու G-Unit խումբը, ինչպես նաև՝ Let Zeppelin Symphonic նախագիծը։