Ամառային զորակոչը կանցկացվի ապրիլի 17-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 13-ի նիստում։

Կանցկացվի արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2023թ․ հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև՝ այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև հունիսի 30-ը ներառյալ:

Ամառային զորակոչի շրջանակներում մինչև հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

2023թ․ ամառային զորակոչի շրջանակում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ զորացրումը՝ հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: