ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստում հայտարարել է․ «Նախագծով նախատեսված է 14 ճանապարհահատվածի և 1 տրանսպորտային օբյեկտի շինարարության համար ֆինանսական միջոցներ հայտկացնել»:

Հայտնելով, որ այդ օբյեկտներից միայն 11-ն է մեկնարկել 2023թ-ին, մնացածը նախորդ տարվանից կիսատ մնացած ծրագրեր են՝ Սանոսյանը հավելել է. «Ընդհանուր առմամբ, բոլորի հանրագումարը 63,2 կմ է, որից միջպետականը 13,3 կմ է, հանրապետականը՝ 36,5 կմ, և մարզային նշանակության ճանապարհները՝ 12,2 կմ»:

Այդ աշխատանքների համար կառավարությունը 11 մլրդ 184 մլն դրամ համաֆինանսավորում է հատկացրել:

Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն ընթերցել է բոլոր ծրագրերի վերնագրերը:

ՏԿԵ նախարարը նաև տեղեկացրել է, որ չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված նախագծերից մեկով էլ նախատեսված է Ազատանից դեպի Գյումրի ճանապարհի համար հատկացնել 1 մլրդ 260 մլն դրամ: