Ապրիլի 13-ին, ժամը 15:20-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մարմարիկի ջրամբարից Հանքավան տանող ավտոճանապարհին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակ է:

Փրկարարները սահամանազատել են տարածքը, մանր քարերը հեռացրել ճանապարհից և իրականացրել հերթապահություն՝ մինչ հատուկ տեխնիկայի ժամանումը: