Զոհված զինծառայողների ծնողները փակել են Մամիկոնյանց փողոցը։

«Բոլոր մեր ղեկավարները մեղավոր են։ Մեզ ղեկավարում են թուրքերը, գործուղման են գնացել, ի՞նչ անեն։ Դուրս եկեք, ժողովուրդ՝ կաթողիկոսից սկսած մինչև վերջին մարդ, եթե դուրս չգան, երկիրն այս վիճակից դուրս չի գա»,- վրդովված ասած զոված զինծառայողի ծնողը՝ շեշտելով, որ ոչ ոքի թույլ չեն տալու ՔԿ-ի դռնից դուրս գա՝ մինչև պատասխան չտան ծնողներին»,- ասաց զոհված զինծառայողների մեկի մայրը։

«Պետք լինի 24 ժամ էլ կկանգնենք այստեղ։ Ամեն զինվորի մահվան լուր լսելուց նորից մեռնում ենք, հետ ենք գալիս», - վրդովված ասաց մեկ այլ ծնող։

Այնուհետև զոհված զինծառայողների ծնողները փակեցին Մամիկոնյանց փողոցը՝ աթոռներ դնելով փողոցի կենտրոնում ու նստելով։