ԿԳՄՍ նախարարության թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տ երեխաների համար կլինի անվճար
Մայիսի մեկից ԿԳՄՍ նախարարության թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար:
Ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը․
«12 տարեկանից բարձր երեխաների և ուսանողների համար կգործի տոմսի կես գին։
Նոր ուսումնական տարվանից էական փոփոխություն կկրի աբոնեմենտային ծրագիրը՝ կապվելով դպրոցական կրթական ծրագրին։
Կկարգավորվի նաև աբոնեմենտի շրջանակում թատրոն և թանգարան այցելության տրանսպորտային ծառայության հարցը այն դեպքերում, երբ կա դրա կարիքը»,- գրել է նախարարը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում