«Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից Արդշինբանկը ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն բանկ:

«Այս մրցանակը վկայում է Արդշինբանկի` հայաստանյան բանկային համակարգում առաջատար դիրքի և կայուն զարգացման մասին: Այն ևս մեկ խթան է մեր կողմից հաճախորդների սպասումները մշտապես գերազանցելու համար», - նշել է Արդշինբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:

Արդշինբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատար բանկերից մեկն է: Բանկն արդեն երրորդ անգամ ճանաչվում է Հայաստանի «Տարվա լավագույն բանկ»: Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանիշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին:

Global Finance միջազգային հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց: