Հայաստանի ծանրամարտի հավաքականը հերթական մեդալները նվաճել է Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

Տղամարդկանց 81 կգ քաշային կարգում մեր ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 337 կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը և դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում նա 187 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ: Նշենք, որ մեր հայրենակից Հմայակ Միսակյանը, ով հանդես է գալիս Ավստրիայի դրոշի ներքո, պոկում վարժությունում գրավեց 3-րդ տեղը և այդ երկրի համար նվաճեց առաջին մեդալը:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ իտալացի Իսկար Ռեյեսը՝ 343 կգ: