«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 20-ին կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը

  • ժամը 10:00-19:00 Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան, Շինարարների, Սայաթ-Նովայի փողոցների ջրամատակարարումը:
  • ժամը 09:30-20:00 Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի ջրամատակարարումը:
  • ժամը 09:30-00:00 Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Լևոնյան, Իսակովի, Բաղդասարյանի, Ն.Մշեցու, Չարենցի, Մուրացանի, Գլաձորի, Այգեձորի, Պռոշյանի, Սյունիքի, Թամանցիների, Զորավար Վարդանի, Ալավերդյանի, Երեվանյան Խճ., Տեր-Առաքելյանի, Վ.Համբարձումյանի, Նոր Ավան, Կամոյի, Հարավ-Արևմտյան փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: