Մոսկվայի մարզի Պոդոլսկի քաղաքային դատարանը անօրինական է ճանաչել «Wildberries»-ի պրակտիկան, որը գնորդներից պահանջում է վճարել ցածրորակ ապրանքների վերադարձի համար: Այս մասին «RBC»-ին ասել է Մոսկվայի տարածաշրջանում սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Դրոզդը։

Նշվում է, Ռոսպոտրեբնադզորից «Վայլդբերիզ» ՍՊԸ-ի դեմ հայցը ներկայացվել է 2023թ-ի մարտի սկզբին, այն բավարարել են ապրիլի 13-ին։

Ինչպես RBC-ին հայտնել են "Ռոսպոտրեբնադզորի" մարզային վարչությունից, ապրանքները հեռակա վաճառելիս «Վայլդբերիզ»-ը խախտում է գործող օրենսդրությունը, այն է՝ «գանձում կամ պահում է սպառողներից գումար վերադարձի առաքման հաշվին, երբ նրանք հրաժարվում են անորակ ապրանքներից»: