Բաթումում երեկ տեղի ունեցավ Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրը:

Մրցաշարի միանձնյա առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը պարտություն է կրել Իսրայելի ներկայացուցիչ Թամիր Նաբաթիից: Տուրում հաղթանակներ են տոնել Իվան Սարիչը և Բոկ Բենջամինը: 5-րդ տուրից հետո Թամիր Նաբաթին, Իվան Սարիչը և Բոկ Բենջամինը վաստակել են 4.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 18 շախմատիստ, որոնց թվում են Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 4-ական միավոր և ընթանում են առաջատարներին հետապնդողների խմբում: Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Արման Փաշիկյանը վաստակել են 3.5-ական միավոր: