Տեղ գյուղի շրջանում դիրքերի հստակեցման աշխատանքները դեռ չեն ավարտվել. ՊՆ
Տեղ գյուղի շրջանում դիրքերի հստակեցման աշխատանքները դեռ չեն ավարտվել։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։
«Տվյալ տարածքում դիրքերի տեղակայման կետերի հստակեցման աշխատանքները ներկայում շարունակվում են», - ասվում է հաղորդագրության մեջ։
ԶԼՄ հարցին, թե քանի քառակուսի կիլոմետր տարածք է Ադրբեջանի վերահսկողության տակ անցել Տեղ գյուղի մոտակայքում, գերատեսչությունը չի պատասխանել։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում