Իսրայելում ընթացող Եվրոպայի առաջնությունում հաջող ելույթներ են ունենում հայ սամբիստները:

Եվրոպայի չեմպիոնի կոչումն այսօր նվաճել է մարտական սամբոյի 98 կգ քաշային Արման Ավանեսյանը. նա ոսկե մեդալի համար գոտեմարտել է Բելառուսը ներկայացնող Ռաման Դամյուի հետ և հաղթանակի հասել:

Այսօր ավելի վաղ, 58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը բրոնզե մեդալ էր նվաճել, իսկ կանանց 54 կգ քաշային կարգում հանդես եկող Վարսիկ Գրիգորյանը դարձել էր արծաթե մեդալակիր: