ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ մարտի 27-ին, ժամը 19:00-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված կլինի ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխություն-փառատոնն այս տարի կանցկացվի նաև Գորիսում՝ մարտի 29-ին, ժամը 18:00-ին:

«Արտավազդ» մրցանակները կտրվեն հետևյալ անվանակարգերում`

• «Լավագույն երիտասարդ դերասանուհի» (մինչև 30 տարեկան)
• «Լավագույն երիտասարդ դերասան» (մինչև 30 տարեկան)
• «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» (մինչև 35 տարեկան)
• «Լավագույն մանկական ներկայացում»
• «Լավագույն սցենոգրաֆիա»
• «Լավագույն պիես»
• «Լավագույն երաժշտության հեղինակ»
• «Լավագույն դերասանուհի»
• «Լավագույն դերասան»
• «Լավագույն ներկայացում»

Կհանձնվի նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակ:

ՀԹԳՄ նախագահության հաստատած փորձագետների կազմը.

• ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյան
• ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան
• ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյան
• ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյան
• Աննա Հեքեքյան
• Նվարդ Ասատրյան
• Ռուզաննա Առաքելյան