Տաթև Հակոբյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց՝ երկամարտի 226 կգ արդյունքով (104+122 կգ):
Նա պոկում վարժությունում 104 կգ արդյունքով նվաճեց նաև փոքր արծաթե մեդալը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 16-ամյա Էմմա Պողոսյանը, երկամարտում գրանցելով 217 կգ (96+121 կգ) արդյունք՝ զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում