Wildberries-ում այս տարի թողարկվել են ավելի քան 50 նոր հայկական տեղական բրենդեր
Wildberries-ում 2023թ-ի 1-ին եռամսյակում Հայաստանից ապրանքների վաճառքն աճել է մինչև 352 մլն ռուբլի։
3 ամսվա ընթացքում ավելի քան 50 նոր տեղական բրենդեր մուտք են գործել առցանց հարթակ, իսկ գնորդների շրջանում ամենապահանջված ապրանքներն են խաղալիքները, տոնական, առողջապահական և տնային ապրանքները, ինչպես նաև սնունդն ու հագուստը։
Wildberries միջազգային առցանց հարթակն ամփոփում է 2023թ-ի առաջին եռամսյակում Հայաստանի տեղական բիզնեսների հետ համագործակցության արդյունքները։ Ավելի ու ավելի շատ ձեռներեցներ են մուտք գործում առցանց հատված. հարթակում գրանցված տեղական ձեռնարկատերերի ընդհանուր թիվը տարեկան կտրվածքով գրեթե եռապատկվել է՝ հասնելով 1458-ի:
2023թ-ին հայկակն բիզնեսի ներկայացուցիչները Wildberries-ում թողարկել են ավելի քան 50 նոր տեղական ապրանքանիշեր, որոնց մեծ մասը հայտնվել են կոսմետիկայի, տնային ապրանքների և աքսեսուարների հատվածներում։ Տեղական արտադրության բնական մրգային կոմպոտները և չորացրած մրգերը՝ առանց շաքարի և ներկանյութերի ավելացման, հիթ դարձած ապրանքների շարքում են:
Հայկական արտադրանքի վաճառքի ծավալները տարեկան կտրվածքով աճել են 1,5 անգամ՝ կազմելով 352 մլն ռուբլի։ Հունվար-մարտ ժամանակահատվածում, 2022թ-ի համեմատ, վաճառքի ամենաբարձր աճ գրանցած տեղական ապրանքներն են.
- խաղալիքներ (+773%)
- առողջապահական ապրանքներ (+302%)
- կենցաղային ապրանքներ (+267%)
- հանգստի համար նախատեսված ապրանքներ (+227%)
- կոսմետիկա և օծանելիք (+245%)
- տան համար նախատեսված ապրանքներ (+143%)
- ներքնազգեստ նորածինների համար (+131%)
- ապրանքներ (+124%)
Երկրում լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումը և 2022թ-ի ապրիլին Երևանում Wildberries-ի առաջին լոգոտիպային կենտրոնի գործարկումը թույլ է տվել նախորդ տարվա համեմատ միջինը 40 ժամով ավելացնել պատվերների առաքման արագությունը երկրի բնակիչներին։ Տեղացի ձեռնարկատերերն իրենց հերթին կարողացել են ավելի արդյունավետ կառավարել լոգիստիկան, մեծացնել վաճառքը և ընդլայնել իրենց արտադրանքի տեսականին շուկայում: