Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Հայաստանի Տեղ համայնքի բնակիչների համար: «Թաթոյան» հիմնադրամից նշում են, որ բացի խաթարված անվտանգությունից, մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները:

Հիմնադրամի անդամները Տեղ համայնքում հանդիպումներ են ունեցել բնակիչների հետ, արձանագրել բողոքները և նրանց իրավունքների խախտումները։ Հավաքված ապացույցների առնչությամբ կատարվում են ամփոփման աշխատանքներ:

«Թաթոյան» հիմնադրամը նաև տեսանյութ է հրապարակել։