«Այբ» դպրոցը հավակնում է ռուսական Martela EdDesign Award ճարտարապետական մրցանակին, որը շնորհվում է կրթության ոլորտում լավագույն ճարտարապետական նախագծի համար: Martela EdDesign Award ճարտարապետական մրցույթի կազմակերպիչները հրապարակել են հավակնորդների կարճ ցուցակը:

«Լավագույն դպրոց» անվանակարգում մրցանակին հավակնում է 5 հանրակրթական հաստատություն, այդ թվում «Այբ» նորարարական դպրոցի նոր մասնաշենքը: Հիշեցնենք, որ այն բացվել է 2017թ․-ի հոկտեմբերին, իսկ նախագծի հեղինակն է եղել «Ստորակետ» ստուդիան:

Հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 19-ին Սանկտ Պետերբուրգում՝ ամփոփիչ խորհրդաժողովի ժամանակ: