«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համագործակցությամբ հայտարարում է C# ծրագրավորման լեզվի 6-ամսյա անվճար ճամբար /bootcamp/ երևանամերձ մարզերի երիտասարդների համար։

Մասնակցել կարող են երևանամերձ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր ունեն լավ տրամաբանություն։

Հանդիպումները տեղի կունենան շաբաթական 3-4 անգամ։ Ճամբարի մեկնարկից 3 շաբաթ անց մասնակիցները կհանձնեն միջանկյալ թեստ և միայն բարձր արդյունքների դեպքում կշարունակեն մասնակցությունը:

Մեկնարկ՝ մայիսի 6-ին: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մայիսի 3-ը լրացնել այս հայտաձևը։

Մայիսի 3-ին՝ ժամը 17:30-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կկայանա տեղեկատվական հանդիպում, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ ճամբարի բոլոր մանրամասներին։