«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 26-ին ժամը 13:00-ից մինչև ապրիլի 27-ը 13:00 կդադարեցվի Արարատի մարզի Ջրահովիտ, Արևաբույր, Մարմարաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: