Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը, 24-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ի օրվա առաջին կեսին արևմտյան շրջաններում, մարտի 24-ի ուշ երեկոյան ժամերին, մարտի 25-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, ցերեկը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը մարտի 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 22-ի ցերեկը, մարտի 24-ի գիշերը, մարտի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ի օրվա առաջին կեսին, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: