Ռանչպար գյուղում կասեցվել է ավազի լվացման կետի ապօրինի ջրօգտագործումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների օգտագործման ու պահպանության վերահսկողության նպատակով «ԷԼ-ԱՐ ՇԻՆ» ՍՊԸ-ում իրականացրել են դիտարկում։
«Պարզվել է, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազակոպճային խառնուրդի լվացման աշխատանքներ իրականացնող Ընկերությունն էլեկտրամատակարարող պոմպի միջոցով հարակից տարածքի մակերևութային ջրային ռեսուրսից առանց համապատասխան թույլտվության կատարել է ապօրինի ջրօգտագործում։ Տեսչական մարմնի կողմից կասեցվել է ավազի լվացման նպատակով իրականացվող ապօրինի ջրառը»,-նշված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում