Huawei ընկերությունը պատրաստվում է 512 ԳԲ հիշողության ծավալով սմարթֆոն կթողարկի: Նշենք, որ ներկայումս բջջային հեռախոսների հիշողության առավելագույն ծավալը 256 ԳԲ է եղել։

Ապագա սմարթֆոնը գրանցված է NEO-AL00 կոդային անվանմամբ և կաշխատի Android օպերացիոն համակարգով։ Նորույթը հագեցած կլինի 6 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և կունենա 2 SIM-քարտի հնարավորություն։

Huawei-ի նոր սմարթֆոնի մասին հաղորդագրությունը հայտնվել է հեռահաղորդակցության սարքավորումների հավատարմագրման չինական կենտրոնի (TENAA) կայքում։ Առանց այս կենտրոնի հավանության ոչ մի սարքավորում չի հայտնվում չինական շուկայում։