Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կտեղափոխվի մեկ այլ ակումբ։ Տրանսֆերը կարող է կայանալ արդեն այս շաբաթ: Իբրահիմովիչի հետ պայմանագիր կնքելու գլխավոր թեկնածուն է «Լոս Անջելես Գելեքսին»: Այս մասին հայտնել է global.espn.com-ը:

Ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն թույլ է տվել շվեդ ֆուտբոլիստին հեռանալ՝ չնայած նրան, որ նա դեռ պայմանագրով ունի չորս ամիս: Իբրահիմովիչն այլևս չի խաղա «Մանչեսթեր Յունայթեդում»: