«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մարտի 27-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի`

Արշակունյաց պող. 69-ից-120, 214-ից-280,

Բագրատունյաց փող. 42-ից-53 համարների,

Ներքին Շենգավիթ թաղամասի 1-13,

Հանրապետության, Խաչիկյան, Ֆրունզեի, Եսայան, Թաթիկ Սարյան, Գործարանային փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: