Apple-ը շուտով կներկայացնի նոր, ավելի մատչելի iPad
Մյուս շաբաթ Apple-ը կներկայացնի մատչելի պլանշետ՝ թարմացված օպերացիոն համակարգով: Ավելի վաղ մամուլում տարածվել էր տեղեկատվություն այն մասին, որ ընկերությունը նպատակ ուներ ներկայացնել մատչելի MacBook:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ ընկերության ներկայացրած iPad-ը կարժենա 259 դոլար: Այս ձևով Apple-ը ցանկանում է գերազանցել Google-ին և Microsoft-ին: Հայտնի է, որ դպրոցականների և ուսանողների շրջանում գինը շատ մեծ նշանակություն ունի, այդ իսկ պատճառով՝ Apple-ը դիմել է նման քայլի: Apple-ը դեռևս մշակում է մատչելի MacBook-ը:
Ընկերությունը չի թարմացրել MacBook Air-ը 2010թ․-ից: Ըստ շշուկների՝ նոր նոութբուքը կարող է լինել նախորդներից 2 անգամ մատչելի:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում