ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թ-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին  7,8%-ով ավելացել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 23 872.7 տոննա:

Համեմատության համար նշենք, որ 2016 թ-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 22 137.9 տոննա աղ:

Միաժամանակ, ըստ ԱՎԾ-ի, Հայաստանում 10,1%-ով նվազել է շաքարավազի արտադրության ծավալը: Եթե 2016թ-ի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 54 119.0 տոննա շաքարավազ, ապա 2017 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 48 630.0 տոննա: