Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը դուրս է մնացել աշխարհի ուժեղագույն շախմատիստների տասնյակից: Նա նահանջել է 6 կետով և այժմ զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:

Արոնյանը 21.2 վարկանիշային միավոր է կորցրել և այժմ ունի 2772.8 միավոր, վարկանիշը հրապարակել է 2700chess.com-ը:

Տանյակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, երկրորդ հորիզոնականում է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը:

Արոնյանը շատ անհաջող է հանդես գալիս Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարում, որի հաղթողը Մագնուս Կարլսենի հետ պայքարելու է աշխարհի չեմպիոնի կոչման համար: Մրցաշարի 11-րդ տուրից հետո նա վերջին տեղում է 3.5 միավորով: