Կայացել է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից կազմակերպված ամենամյա հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը:

Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության շրջանակում Դուքենդո Ավան մասնաճյուղի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:

Տասնմեկ տարի անընդնմեջ կազմակերպվող հուշամրցաշարին այս տարի մասնակցում են մոտ 1000 մարզիկներ Երևանից և ՀՀ մարզերից, ինչը աննախադեպ ցուցանիշ է: