Հայազգի բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը, ով հանդես է գալիս Ֆրանսիայի դրոշի ներքո, ծանր քաշային կարգում WBA վարկածով նվաճել է աշխարհի չեմպիոնի գոտին:

Ահեղների մենամարտը տեղի է ունեցել Ֆրանսիայում։ Գուլամիրյանը հանդիպման ժամանակ մրցել է Բելգիան ներկայացնող Ռիյադ Մերինի հետ: Մենամարտն ավարտվել է 11-րդ ռաունդում՝ Ռիյադի նոկաուտով:

Նշենք, որ Գուլամիրյանը պրոֆեսիոնալ ռինգում 23 մենամարտ է անցկացրել՝ տանելով նույնքան հաղթանակ: Նրա հետ մրցելիս մարզիկները երկար պատրաստվում են, քանի որ նա ուժեղ հակառակորդ է, ով չգիտի, թե ինչ է պարտությունը։