Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունը Պեկինում կայացած հատուկ միջոցառմանը ներկայացրել է նոր քրոսովերի նախնական օրինակը։ Նոր քրոսովերը կառուցվելու է MQB մոդուլային պլատֆորմի հիմքով:

Ավտոմեքենան նախատեսված է չինական շուկայի համար, որի սերիական արտադրությունը սկսվելու է 2020թ.-ին՝ Volkswagen-ի ռուսաստանյան, մեքսիկական և արգենտինական գործարաններում:

Մեքենայի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է օգոստոս ամսին: